Հաճախակի տրվող հարցեր

Հարցե՞ր ունեք։ Գտեք պատասխաններն այստեղ։

Հաճախակի Տրվող Հարցեր, արագ շտկումներ և յուրաքանչյուր գործառույթի վերաբերյալ տեղեկատվություն:
Չե՞ք կարողանում գտնել ձեր հարցի պատասխանը, գրեք մեզ։

Ընդհանուր հարցեր.

Բացահայտեք ReizeBook-ի հիմունքները:

ReizeBook-ն գրանցումների ամրագրման համակարգ է, որը նախատեսված է ինչպես ձեր, այնպես էլ ձեր հաճախորդների համար պլանավորման գործընթացը պարզեցնելու համար: Այն հարմար է ցանկացած բիզնեսների և թույլ է տալիս հաճախորդներին հեշտությամբ պլանավորել հանդիպումներ, կառավարել ամրագրումները և ստանալ հիշեցումներ։ ReizeBook-ը նաև Ձեզ տրամադրում է գործիքներ՝ գրանցումները կառավարելու, ամրագրումներին հետևելու, արժեքավոր տեղեկություններ ստանալու և, ի վերջո, ձեր հաճախորդներին առավել հարմարավետ ծառայություն մատուցելու համար:

Ցանկացած բիզնես, որն առաջարկում է գրանցման հնարավորություն, կարող է պարզեցնել այդ գործընթացը ReizeBook-ի օգնությամբ։ 

Մենք առաջարկում ենք տարբեր սակագնային պլաններ։ Այցելեք համապատասխան էջ արդիական տեղեկություն ստանալու համար։

Այո, մենք առաջարկում ենք համակարգը 7 օր փորձարկելու հնարավորություն։

ReizeBook-ին միանալը բաղկացած է 3 քայլից՝ պարզապես կապ հաստատեք մեզ, ձեր բիզնեսի մասին անհրաժեշտ տեղեկությունները տրամադրեք մեզ և ստացեք այցելությունների գրանցման Ձեր էջը։

Մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է Ձեր և Ձեր հաճախորդների տեղեկատվության պաշտպանությունը։ Մեր հարթակը պաշտպանված է անվտանգության բոլոր չափանիշներին համապատասխան։

Այո, ReizeBook-ի ակտիվ բաժանորդագրությունը կարելի է չեղարկել ցանկացած պահի։

Սկիզբ և կարգավորում.

Իմացեք, թե ինչպես է կարգավորվում ReizeBook-ը։

Որպես կանոն, Ձեր սեփական համակարգը պատրաստ է լինում բիզնեսի մասին ողջ անհրաժեշտ տեղեկության ստանալուց հետո 1-2 աշխատանքային օրվա ընթացքում։

Իհարկե։ ReizeBook -ը հնարավորություն է տալիս կառավարելու գրանցումների համար հասանելի ժամերը։

Հեշտությամբ կարելի է ավելացնել նոր ծառայություններ և փոփոխել արդեն գոյություն ունեցողները։ Մենք հասկանում ենք, որ ժամանակի ընթացքում ցանկացած առաջարկ կարող է փոփոխվել և տրամադրում ենք փոփոխությունների հնարավորություն։

Առանձնահատկություններ և գործառույթներ.

Բացահայտեք հասանելի հնարավորությունները։

Դուք ստանում եք բրենդավորված հերթագրման էջ, որի հղումով կարող եք կիսվել QR կոդով, այն տեղադրել սոցիալական ցանցերում, կամ այլ հարթակներում։

Էջում ներկայացված են ծառայությունները, հերթագրման համար հասանելի օրերն ու ժամերը։

Յուրաքանչյուր ծառայության համար անվանումից բացի կարող է նշված լինել տևողություն, արժեք։

Հաճախորդն ընտրում է իրեն հետաքրքրող ծառայությունը։

Հաջորդ էջում ցուցադրվում են գրանցման համար հասանելի օրերն ու ժամերը։

Հաճախորդն ընտրում է իրեն հարմար օր և ժամ Ձեր կողմից նախապես նշված աշխատաժամերի միջակայքում։

Հաջորդ քայլում հաճախորդից պահանջվում է լրացնել կոնտակտային տեղեկություն և հնարավորություն է տրվում ավելացնելու նշումներ։

ReizeBook-ը հաստատում է գրանցումը և հաճախորդին է ուղարկում գրանցումը հաստատող ծանուցում։

Այո, կարող են։ ReizeBook-ը հաճախորդներին հնարավորություն է տալիս հետաձգել կամ չեղարկել իրենց գրանցումներն առցանց։

Այո, գրանցման հաստատումը ծանուցելուց բացի ReizeBook-ը կարող է ուղարկել հիշեցումներ։

ReizeBook-ը պարզապես հերթագրումների հարթակ չէ։ Այն առաջարկում է գրանցումների կառավարման ամբողջական փաթեթ կենտրոնացած մեկ վայրում։

Այո, ReizeBook-ը նույնքան արդյունավետ է թիմերի համար (քանակը կախված է սակագնային պլանից)։